|
Փոխարժեքներ
28 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.7 |
| EUR | ⚊ | € 445.5 |
| RUB | ⚊ | ₽ 4.814 |
| GBP | ⚊ | £ 510.64 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Եռյակին մաս կազմող «Ժառանգություն» կուսակցության անդամ, ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանը Հայաստանի հաջորդ նախագահի պաշտոնում տեսնում է միմիայն Րաֆֆի Հովհաննիսյանին: Այս մասին այսօր լրագրողներին հայտնեց ինքը՝ Փոստանջյանը:
«Ես Գագիկ Ծառուկյանի մտադրություններին չեմ անդրադառնալու: Հայաստանն ունի ընտրված նախագահ, դա Րաֆֆի Հովհաննիսյանն է, և եթե լինեն ընտրություններ, ժողովուրդը կրկին կընտրի ժողովրդավարական ուժերին: Այս թեման փակված է»,- ասաց նա:
Հարցին՝ ինչպե՞ս կարող է օլիգարխ Գագիկ Ծառուկյանը նախագահի պաշտոնը զիջել Րաֆֆի Հովհաննիսյանին, Զարուհի Փոստանջյանը պատասխանեց, որ այդ պաշտոնը թելադրում է հասարակությունը, այլ ոչ` ֆինանսները, որովհետև վերջին նախագահական ընտրություններում Սերժ Սարգսյանը նույնպես հսկայական ֆինանսական միջոցներ ծախսեց, սակայն նա ոչ թե ընտվեց նախագահ, այլ բռնազավթեց իշխանությունը: