կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-01-19 13:01
Տնտեսական

Հայաստանը, ցավոք, չունի այն ֆինանսները, որ կարողանա ներդրումներ անել Իրանում. իրանագետ

Հայաստանը, ցավոք, չունի այն ֆինանսները, որ կարողանա ներդրումներ անել Իրանում. իրանագետ

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի ավագ գիտաշխատող, իրանագետ, Գոհար Իսկանդարյանը անդրադարձել է ԱՄՆ-ի կողմից Իրանի պատժամիջոցների վերացմանը և դրա հեռանկարներին:

Գոհար Իսկանդարյանի խոսքով` պատժամիջոցների վերացումը նոր շունչ կհաղորդի Իրանի տնտեսությանը: Իրանը կդառնա  ազդեցիկ գործոն և բալանսը պահող երկիր: Պատժամիջոցներից ազատվելուց հետո, Իրանը հնարավորություն կունենա մտնել տարածաշրջանի զարգացման բուն խնդիրների իրականացման փուլ. «Իրանը հնարավորություն կստանա նավթի ու գազի առեւտրով զբաղվել, գորգերի վաճառքով, պիստակի, ձկնկիթի վաճառքով: Չորս հարյուր քաղաքացիների անուններ դուրս հանվեցին սեւ ցուցակից, որոնք չէին կարող առեւտրական գործունեություն իրականացնել, զրկված էին ազատ տեղաշարժից: Իրանին թույլ տրվեց նաեւ մարդատար ինքնաթիռներ գնել»:

Խոսելով հայ-իրանական հարաբերությունների մասին, նա նշեց, որ  Իրանն այս պահին ունի հավելյալ գումարներ և կարող է իրագործել այն բոլոր ծրագրերը, մինչդեռ Հայաստանը չունի ֆինանսներ` Իրանի հետ նախագծերը կյանքի կոչելու համար:

 «Եվրոպական երկրները և բիզնես կենտրոնները հերթ են կանգնած, որ Իրանի հետ նոր պայմանագրեր կնքեն: Հայաստանը, ցավոք, չունի այդ ֆինանսները, որ կարողանանք ներդրումներ անել  Իրանում: Իրանը Հայաստանի դժվար օրերի բարեկամն է, միշտ աջակցել է Հայաստանին դժվար օրերին և Իրանը չի մոռանում, որ երբ ինքն էր մեկուսացված ՀՀ-ն իր դեմ դուրս չի եկել և հնարավորությունների շրջանակում միշտ աջակցել է: Սա լավ գիտակցում և հիշում են Իրանում: Իրանը և Հայաստանը դժվար օրերի բարեկամ են, որը չի մոռացվում»,- ասաց իրանագետը: