Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Երեկ ՀՀ գլխավոր դատախազությունը Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցից փախուստի դիմած և Վրաստանում կալանավորված` 59-ամյա Սուրեն Գաբրիելյանին Հայաստանին արտահանձնելու վերաբերյալ միջնորդագիր է ուղարկել Վրաստանի արդարադատության նախարարություն: Այս տեղեկությունը մեզ հետ զրույցում հաստատեց ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Քրիստինե Մելքոնյանը:
Հիշեցնենք, որ հայ-վրացական սահմանը հատելուց հետո Գաբրիելյանի առողջական վիճակը վատացել էր, և նա անմիջապես տեղափոխվել էր քաղաքացիական հիվանդանոց, որտեղ և ձերբակալվել էր, այնուհետև` կալանավորվել: Գաբրիելյանի պաշտպան Հակոբ Ճարոյանը yerkir.am-ին հայտնեց, որ ներկայումս կալանավորը գտնվում է Թբիլիսիի «Դատապարտյալների հիվանդանոց»-ում` բժիշկների հսկողության տակ:
Փաստաբանի խոսքով` Վրաստանում, բացի սրտի վիրահատությունից, կալանավորը ենթարկվել է նաև ստամոքսի վիրահատության, իսկ նրա հիմնական հիվանդությունները` լյարդի ցիրոզն ու շաքարային դիաբետը, նպաստում են, որպեսզի հիվանդի վիճակն էլ ավելի վատթարանա:
Ըստ նրա` Գաբրիելյանի վրացի փաստաբանն էլ է այն կարծիքին, որ կալանավորին ոչ թե պետք է արտահանձնեն Հայաստանին, այլ հնարավորություն տան մեկնելու արտերկիր` բուժման: Խոսքը Շվեյցարիայի մասին է, որտեղ, ըստ նրա, հնարավոր կլինի իրականացնել լյարդի փոխպատվաստում:
Իսկ մինչ այդ փաստաբանը դիմել է ՀՀ գլխավոր դատախազություն` խնդրելով վերացնել Գաբրիելյանի նկատմամբ խափանման միջոց ընտրված կալանավորումը և բուժվելու հնարավորություն ընձեռել, սակայն, ըստ նրա, մինչ օրս պատասխան չի ստացել: Պաշտպանը միջնուրդության պատճենն ուղարկել էր նաեւ ՄԻՊ-ին: Ճարոյանը տեղեկացրեց, որ քիչ առաջ ՄԻՊ-ը վարույթ է ընդունել միջնորդագիրն ու դրան ընթացք տվել:
Հիշեցենք, որ կալանավորի հիվանդություններն ընդգրկված են ՀՀ կառավարության կողմից հաստատված «Պատիժը կրելուն խոչընդոտող ծանր հիվանդությունների ցանկում»: Ի դեպ, Վրաստանում նույնպես Գաբրիելյանի հիվանդությունները համարվում են պատիժը կրելուն խոչընդոտող:
Հավելենք նաև, որ նոյեմբերի 20-ին Թբիլիսիի դատարանը կքննի Գաբրիելյանի կալանքի ժամկետը երկարացնելու հարցը: