Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր` ժամը 13.40-ին, ոստիկանության Էրեբունու բաժնի և ճանապարհային ոստիկանության ծառայողները Երևանի «Սուրմալու» առևտրի կենտրոնի մոտակայքում հայտնաբերել և Էրեբունու բաժին բերման են ենթարկել Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանից փախուստի դիմած ամբաստանյալ` 1992 թ. ծնված Սերոբ Մխիթարյանին:
Ամբաստանյալը հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 355 հոդվածի (Փախուստն ազատազրկման վայրից, կալանավորվածներին պահելու վայրից կամ ձերբակալվածներին պահելու վայրից) 2-րդ մասի հատկանիշներով: Նրա նկատմամբ կրկին խափանման միջոց է ընտրվել կալանքը: Սերոբ Մ.-ն տեղափոխվել է ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ:
Սա այս տարվա ընթացքում երկրորդ դեպքն էր, երբ դատարանից կալանավորը դիմում է փախուստի և հայտնաբերվում: Ապրիլի 19-ին էլ Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանից փախուստի էր դիմել և 15 օր անց հայտնաբերվել ամբաստանյալ Արմեն Կաբալյանը: