կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-02-09 11:52
Իրավական

Հիվանդանոցից փախուստի դիմած, ապա հայտնաբերված կալանավորին կվիրահատեն

Փետրվարի 4-ին «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնի կոտրվածքների բաժանմունքի հիվանդասենյակից փախուստի դիմած և նույն օրը հայտնաբերված` «Նուբարաշեն» ՔԿՀ-ի կալանավոր Սուրեն Գրիգորյանին դեռ չեն վիրահատել: Այս մասին Yerkir.am-ին հայտնեց ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության հանրային կապերի պատասխանատու Գոռ Ղլեչյանը:

Նրա խոսքով՝ կալանավորը գտնվում է բժիշկների հսկողության տակ, և անհրաժեշտության դեպքում նրան դարձյալ կտեղափոխեն քաղաքացիական հիվանդանոց:

Նշենք, որ կալանավորը նախքան կալանքի տակ գտնվելը ոտքի վիրահատություն էր տարել: Ներկայումս ևս մեկ վիրահատության կարիք ունի:

Մեր տեղեկություններով` Գրիգորյանը փախուստի էր դիմել հիվանդանոցի առաջին հարկում գտնվող հիվանդասենյակի պատուհանից: Սա վերջին 5 տարվա ընթացքում կալանավորի կողմից փախուստի երկրորդ դեպքն է:

Հիշեցնենք, որ իրավապահների ձեռնարկած միջոցառումների արդյունքում՝ Սուրեն Գրիգորյանիը հայտնաբերվեց և բերման ենթարկվեց Երևանի Թբիլիսյան խճուղում: Գրիգորյանն, ով նախկինում դատապարտված է եղել, կալանքի տակ էր նախորդ տարվա ապրիլի 10-ից: 38-ամյա Սուրեն Գրիգորյանին մեղադրանք էր առաջադրվել գողության և գողության փորձի հատկանիշներով: