կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-05-03 17:30
Իրավական

Փախուստի դիմած կալանավորին գտել են

Փախուստի դիմած կալանավորին գտել են
Մայիսի 3-ին` ժամը 01.30-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Մաշտոցի բաժնի ծառայողները Երևանի Տիգրան Մեծի պողոտայի թիվ 54 շենքի մոտից ոստիկանության Երևան քաղաքի վարչություն բերման են ենթարկել ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ կալանավոր` 1961 թ. ծնված Արմեն Կաբալյանին, ով ապրիլի 18-ից ոստիկանության Մաշտոցի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 355 հոդվածի 1-ին մասի մեղադրանքով (Փախուստն ազատազրկման վայրից, կալանավորվածներին պահելու վայրից կամ ձերբակալվածներին պահելու վայրից): 
Ա. Կաբալյանը նախապատրաստված նյութերի հետ միասին հանձնվել է ոստիկանության Մաշտոցի բաժին: Խափանման միջոցը կալանքն է: