|
Փոխարժեքներ
16 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.67 |
| EUR | ⚊ | € 448.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9086 |
| GBP | ⚊ | £ 515.52 |
| GEL | ⚊ | ₾ 140.92 |
ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ-ի կալանավոր, նախկինում եւս դատված` 59-ամյա Սուրեն Գաբրիելյանի` Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցից փախուստի դիմելու դեպքին Yerkir.am-ը մանրամասն անդրադարձել է:
Պարզվում է` փախուստի դիմած կալանավորը հայտնաբերվել է Վրաստանում: Այս մասին տեղեկացնում է news.am-ը:
Նշենք, որ Գաբրիելյանը ներկայումս մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 325 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (Փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր, տրանսպորտային միջոցների պետհամարանիշեր կեղծելը, իրացնելը կամ օգտագործելը), 178 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով(առանձնապես խոշոր չափերով խարդախությունը), 190 հոդվածի 2-րդ մասի, 2-րդ և 3-րդ մասի, 1-ին կետերով (մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերի եկամուտներն օրինականացնելը):
Մեր նախորդ նյութին կարող եք ծանոթանալ այստեղ: