|
Փոխարժեքներ
18 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
Ազատության հրապարակում ոչ իշխանական 3 ուժերի հանրահավաքում, երբ ելույթ էր ունենում «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը, ժողովուրդը վանկարկում էր` «հի-մա, հի-մա»: Ուստի Հովհաննիսյանը, ընդհատելով ելույթը, հայտարարեց, որ հետագա քայլերը որոշելու համար կմոտենա Ծառուկյանին եւ Տեր-Պետրոսյանին: Ուշագրավ է, որ վերջիններս բեմի տարբեր հատվածներում էին կանգնած, եւ, ընդհանուր հայտարարի չգալով, ամբիոնին մոտեցավ Գագիկ Ծառուկյանը:
Նա նախ հայտարարեց, որ շատ հպարտ է, որ կանգնած է ժողովրդի կողքին: Նաև ասաց, որ հատուկ ելույթ չի ունենալու, լսելու է մյուսներին, իսկ իր ելույթը կլինի հաջորդ հանրահավաքում: Բայցեւ հայտարարեց, որ ժողովուրդը մեծ հաջողություն է ունենալու, եւ որ այդ հաջողության սկիզբը դրվելու է այստեղ: «Պատրա՞ստ եք այդ պայքարին: Ես հայտարարում եմ, որ պատրաստ եմ»,- ասաց նա եւ հեռացավ` առանց բացատրելու, թե ինչու ելույթ չի ունենալու: