կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-01-15 16:13
Իրավական

Զատիկյանի սպանված որդու գործով նիստը տեղի չունեցավ

Զատիկյանի սպանված որդու գործով նիստը տեղի չունեցավ

Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատանում այսօր նշանակված էր Մալաթիայի նախկին թաղապետ Վահան Զատիկյանի որդու՝ Սեդրակ Զատիկյանի, սպանության գործով  դատական նիստը, որը սակայն տեղի չունեցավ Վ.Զատիկյանի երկրորդ որդու՝ 31-ամյա Անդրանիկ Զատիկյանի մահվան պատճառով: 

Հիշեցնենք, որ Սեդրակ Զատիկյանը սպանվել էր 2006թ. հունիսի 22-ին' ժամը 14:45-ի սահմաններում, Սեբաստիա և Տիչինա փողոցների խաչմերուկում՝ «ԱԿՍ» տեսակի ինքնաձիգից արձակված կրակոցների հետևանքով: Նրա սպասնությունը պատվիրելու մեջ մեղադրվում է Ստեփան Հակոբյանը, ով 2006թ-ից գտնվում էր հետախուզման մեջ: Սակայն 2011թ-ի դեկտեմբերի 14-ին  ձերբակալել էր:

 

Ըստ մեղադրանքի, Ստեփան Հակոբյանը Նարեկ Խաչատրյանի հետ, նախնական համաձայնությամբ, նախկինում ունեցած վեճի պատճառով վրեժխնդիր լինելու նպատակով, Արսեն Առուշանյանին նյութապես շահագրգռելով դրդել' պատվիրել են սպանել Սեդրակ Զատիկյանին:

 Հակոբյանը մեղադրվում է նաև ռազմամթերք հանդիսացող փամփուշտներ ապօրինի կերպով ձեռք բերելու և մինչև 2006թ. հունիսի 23-ն ապօրինի կերպով պահելու մեջ՝ ըստ մեղադրական եզրակացության, դրանք հայտնաբերվել են 2006 թվականի հունիսի 23-ին' իրեն պատկանող տանը կատարված խուզարկությամբ:

Հաջորդ դատական նիստը կկայանա հունվարի 22-ին: