|
Փոխարժեքներ
28 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.12 |
| EUR | ⚊ | € 419.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.7383 |
| GBP | ⚊ | £ 486.69 |
| GEL | ⚊ | ₾ 139.18 |
Բանակցությունները, որպես այդպիսին, գնահատելի են, որ կայացան, բայց ինչպես սպասվում էր, որևէ բեկումնային բան տեղի չունեցավ .Yerkir.am-ի հետ զրույցում ասաց ՀՅԴ Բյուրոյի անդամ Արսեն Համբարձումյանը՝ անդրադառնալով մարտի 29-ին կայացած Նիկոլ Փաշինյան- Իլհամ Ալիև հանդիպմանը:
«Կարծում եմ` շատ կարևոր է հասկանալ, որ կողմերը`Փաշինյանն ու Ալիևը, ինչպես են իրենք գնահատում կայացած բանակցությունները և ինչ հետևություններ են արել: Կախված հետագա քայլերից ու գործողություններից` կարելի է ավելի ճիշտ պատկերացում կազմել տեղի ունեցած բանակցությունների արդյունավետության, ինչպես նաև դրանց հետագա ընթացքի մասին»,- նշեց նա: