|
Փոխարժեքներ
10 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 369.01 |
| EUR | ⚊ | € 434.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9472 |
| GBP | ⚊ | £ 502 |
| GEL | ⚊ | ₾ 137.49 |
«Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր, քաղբանտարկյալ Նիկոլ Փաշինյանի վերաքննիչ բողոքը քննարկելու նպատակով երեկ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկում նախատեսված դատական նիստը տեղի չի ունեցել:
Անընդհատ տեղացող ձյան պատճառով, որը ուղեկցվել է նաեւ ուժեղ բուքով, Երեւան – Գյումրի մայրուղու Մաստարայի հատվածը երեկ կեսօրից անանցանելի է եղել: Դատը նախագահող ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Եվա Դարբինյանը, գործով պատասխանող դատախաղ Հակոբ Մարտիրոսյանը եւ Նիկոլ Փաշինյանի փաստաբաններ Երվանդ Վարոսյանն ու Վահե Գրիգորյանը չեն կարողացել հասնել «Արթիկ» ՔԿՀ եւ ճանապարհի կեսից ստիպված են եղել վերադառնալ Երեւան:
Դատը լուսաբանելու նպատակով «Արթիկ» ՔԿՀ մեկնած լրագրողների մեքենաներից մեկը ետդարձի ճանապարհին` Թալինի հատվածում մայրուղուց դուրս է սահել եւ շրջվել ձորը: Ավտոմեքենայում եղել են ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, «Ֆոտոլուր» գործակալության ֆոտոլրագրող Տիգրան Թադեւոսյանը, E-press ինտերնետային լրատվական գործակալության թղթակից Լիլիթ Թադեւոսյանն ու նույն գործակալության օպերատոր Տիգրան Հակոբյանը: Բարեբախտաբար, ոչ ոք չի տուժել:
Երեկ դեռեւս հայտնի չէր, թե հաջորդ դատական նիստը երբ կնշանակվի: