|
Փոխարժեքներ
28 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.7 |
| EUR | ⚊ | € 445.5 |
| RUB | ⚊ | ₽ 4.814 |
| GBP | ⚊ | £ 510.64 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հարցերով գերագույն հանձնակատար Ռուպերտ Քոլվիլը դատապարտում է «Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորման կողմից Դեյր Զորի Սրբոց Նահատակաց եկեղեցու պայթեցումը։ Այդ մասին հայնտում է «Գանձասար-ը:
Գերագույն հանձնակատարի խոսնակն այդ մասին հայտարարություն է տարածել, որում ասվում է. «Մեզ տեղեկացրել են, որ «Իսլամական պետությունը» սեպտեմբերի կեսերին հայկական կարևոր եկեղեցի է ոչնչացրել Սիրիայի Դեյր Զոր քաղաքում: Մենք դատապարտում ենք եկեղեցու և այլ կրոնական հաստատությունների ոչնչացումը»: Նշվել է նաև, որ ոճիրն իրագործվել է հյուսիսային Իրաքում մզկիթներ, սրբավայրեր և եկեղեցիներ պայթեցնող գրոհայինների կողմից:
Ըստ Քոլվիլի՝ կրոնական հաստատությունները միջազգային մարդասիրական օրենքով վերցված են հատուկ պաշտպանության տակ և պետք է հարգվեն ու պաշտպանվեն բոլորի կողմից: