կարևոր
4660 դիտում, 6 ամիս առաջ - 2024-04-24 13:37
Հասարակություն

Ախալքալաքի Սբ. Խաչ եկեղեցու բակում կատարվել է Սրբոց նահատակաց բարեխոսական կարգ

Ախալքալաքի Սբ. Խաչ եկեղեցու բակում կատարվել է Սրբոց նահատակաց բարեխոսական կարգ

Ախալքալաքի Սբ. Խաչ եկեղեցու բակում կատարվել է Սրբոց նահատակաց բարեխոսական կարգ։ Այս մասին տեղեկանում ենք Ախալքալաքի Երիտասարդական կենտրոնի ֆեյսբուքյան էջից։

«Ապրիլի 24-ին համայն հայությունը ոգեկոչում է Հայոց Ցեղասպանության զոհերի անմահ հիշատակը։ 

109 տարի առաջ Երիտթուրքերը կազմակերպեցին հայերի մասսայական ջարդեր՝ ամենադաժան եւ անմարդկային միջոցներով, որին զոհ գնացին 1,5 միլիոն հայեր։

Այսօր թե՛ հայրենիքի, թե՛ սփյուռքի հայկական եկեղեցիներում կատարվում են Սրբոց նահատակաց բարեխոսական կարգ։ Ախալքալաքի Սուրբ Խաչ եկեղեցու բակում ևս կատարվեց համանուն բարեխոսական կարգ, որին մասնակցեցին նաև Ախալքալաքի Երիտատարդական կենտրոնի մանկավարժները, սաները։ Նրանք ծաղկեպսակներ դրեցին Սուրբ Խաբ եկեղեցու բակում տեղադրված անմեղ զոհերի հիշատակը հավերժացնող խաչքարի մոտ»։