Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Թուրքական մամուլը չի անդրադարձել այն փաստին, որ «Իրաքի եւ Լեւանտի իսլամական պետության» (ISIS) գրոհայինները պայթեցրել են Դեյր էլ Զորի Սրբոց Նահատակաց հայկական եկեղեցին: «Սա խորամանկ քայլ է նրանց կողմից»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց թուրքագետ Անդրանիկ Իսպիրյանը:
Ըստ նրա` լուրին անդրադարձել է միայն հայկական «Ակօս»-ը և մեկ քրդական կայք` «Ակօս»-ին հղում տալով: Սա, թուրքագետի կարծիքով, հետևյալ տրամաբանությանն է տանում` եթե արձագանք չկա մամուլում, բնականաբար, նաև Թուրքիայի իշխանությունը չի պատասխանի երևույթին:
«Միայն ուղիղ հարցին նրանք ստիպված կլինեն պատասխանել, իսկ պատասխանից էլ մեծ ակնկալիք պետք չի ունենալ: Ասելու են` մենք դատապարտում ենք նման գործողությւոնները` սրբավայրերի պայթեցումը` անկախ կրոնական պատկանելությունից, չի խրախուսվում, և որպես օրինակ` Աղթամարում վերանորոգված հայկական եկեղեցին են նշելու»,- ասաց Իսպիրյանը` հավելելով, թե այն, որ Թուրքիան համագործակցում է ISIS-ի հետ, փաստ է:
Արաբագետ Արմեն Պետրոսյանն էլ նշեց, որ իրականում, պայթեցնելով հայկական եկեղեցին, մուսուլման ահաբեկիչները ցանկանում էին ուշադրության կենտրոնում հայտնվել. «Նրանք ուզում են միջազգային հանրության ուշադրության կենտրոնում հայտնվել և կուռք դառնալ երիտասարդ մուսուլմանների համար»: