|
Փոխարժեքներ
18 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.25 |
| EUR | ⚊ | € 422.81 |
| RUB | ⚊ | ₽ 4.3052 |
| GBP | ⚊ | £ 494 |
| GEL | ⚊ | ₾ 139.81 |
Ֆրանսիայի ԱԳ և միջազգային զարգացման նախարար Լորան Ֆաբիուսը դատապարտել է Դեյր Զորի Սրբոց նահատակաց եկեղեցու պայթեցումը: Այդ մասին հայտնում է «Գանսձասար»-ի ֆեյսբուքյան էջը:
Հրապարակված հայտարարության մեջ գրված է.
«Ես դատապարտում եմ հայ համայնքի համար մեծ խորհուրդ ունեցող՝ Դեյր Զորի Սրբոց Նահատակաց եկեղեցու ավերումը: Ֆրանսիան ողջունում է բոլոր դավանանքների հոգևոր ղեկավարների հանձնառությունը՝ պայքարել սրբավայրերի նկատմամբ հանդուրժողականության և հարգանքի համար:
Սիրիական և իրաքյան ազգային ժառանգությունները սպառնալիքի տակ են: Դրանք պաշտպանելու հարցում թերացումը կդիտվի իբրև հանցագործություն պատերազմում, որի պատասխանատուները կպատժվեն Միջազգային քրեական դատարանի կողմից:
ՄԱԿ-ի կրթության, գիտության և մշակույթի կազմակերպության հետ միասին, Ֆրանսիան նեցուկ կկանգնի, որպեսզի կյանքի կոչվեն մշակութային ժառանգության պաշտպանության համաձայնագրերը, հատկապես՝ զինյալ ճգնաժամի ընթացքում»: