կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-10-01 22:30
Քաղաքական

Սուրիկ Խաչատրյանի 10-ից ավելի մեդալները եւ «պատմափիլիսոփայական գիտությունների դոկտորի» աստիճանը

Սուրիկ Խաչատրյանի 10-ից ավելի մեդալները եւ «պատմափիլիսոփայական գիտությունների դոկտորի» աստիճանը

Մինչ բոլորը քննարկում են Սուրիկ Խաչատրյանի վերանշանակումը մարզպետի պաշտոնում, մարզպետարանի կայքում հայտնվել է Խաչատրյանի սրբագրված կենսագրությունը:

 

Ամենաուշագրավն այն է, որ, ըստ մարզպետարանի պաշտոնական կայքի, 2014 թ.-ին Խաչատրյանը ներկայացրել է «Պետական կառավարման հիմնահարցերը Սյունիքում հնագույն ժամանակներից մինչև մեր օրերը» թեմայով գիտական աշխատանք և ստացել «պատմափիլիսոփայական գիտությունների դոկտորի աստիճան»:

 

Պարզվում է, Խաչատրյանը 1995 թ. ավարտել է «Պրոգրես» համալսարանի տնտեսագիտական ֆակուլտետ, 2003 թ.-ին՝ ՀՀ կառավարման պետական ակադեմիան:

 

Պարգևատրվել է ՀՀ «Մարտական խաչ 2-րդ աստիճանի» շքանշանով, «Հայաստանի Երկրապահ» հուշամեդալով , «Մարտական ծառայություն», ԼՂՀ «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի, «Մարշալ Բաղրամյան», ՀՀ ՊՆ «Գարեգին Նժդեհ», «Սպարապետ Վազգեն Սարգսյան», «Ծովակալ Իսակով», ԼՂՀ «Մայրական երախտագիտություն», ԼՂՀ «Մխիթար Գոշ», ՀՀ ԱԺ «Պատվո մեդալ» և ՀՀ գյուղատնտեսության նախարարության «Գյուղատնտեսական նվաճումների համար» մեդալներով։