|
Փոխարժեքներ
11 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 369.01 |
| EUR | ⚊ | € 434.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9472 |
| GBP | ⚊ | £ 502 |
| GEL | ⚊ | ₾ 137.49 |
Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի` դոկտորի կոչում ունենալ-չունենալու լուրերն արդեն հոգնեցրել են ԲՈՀ-ի նախագահ Լիլիթ Արզումանյանին: Այսօր նա լրագրողներին ասաց, որ պաշտոնապես քանիցս հայտարարել է, որ Սուրիկ Խաչատրյանը չունի դոկտորի կոչում, և պնդում է իր տեսակետը:
«Հայաստանում նման պաշտպանություն տեղի չի ունեցել: Նա ուղղակի դրսից ստացած ինչ-որ անկապ թուղթ ուներ, որն էլ ներկայացնում էր իբրև պաշտոնական փաստաթուղթ»,- ասաց Արզումանյանը` հավելելով, որ, առհասարակ, չի հասկանում, թե ինչո՞ւ են պաշտոնյաներն անպայման ուզում ինչ-որ կոչում ունենալ:
«Գիտական այս կամ այն աստիճան պետք է ունենա միայն նա, ով գիտությամբ է զբաղվում»,- համոզված է ԲՈՀ-ի նախագահը: