|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Հնարավոր է` Սոչիի ձմեռային օլիմպիական խաղերի մեդալները հանրությանը ներկայացվեն մայիս ամսին: Այդ մասին հայտարարել է Սոչի-2014 օլիմպիական խաղերի կազմկոմիտեի նախագահ Դմիտրի Չերնիշենկոն:
«Մեդալներն արդեն ներկայացրել ենք ՄՕԿ-ին: Իսկ հանրությանը կներկայացնենք, ամենայն հավանականությամբ, մայիս ամսին: Մենք ցանկանում ենք մեդալները ցուցադրել ինչ-որ հատուկ օր, քանի որ դրանք շատ յուրահատուկ են և տիպիկ ռուսական», - Չերնիշենկոյի խոսքերն է մեջբերում РИА «Новости»-ին:
22-րդ ձմեռային օլիմիական խաղերն անցկացվելու են Սոչիում 2014-ի փետրվարի 7-23-ը: