կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-09-25 17:33
Քաղաքական

Երկիրը դոփել է տեղում. Վարդան Օսկանյան

Երկիրը դոփել է տեղում. Վարդան Օսկանյան

Աբովյանում մեկնարկած` եռյակի հանրահավաքում առաջինը ելույթ ունեցավ ԲՀԿ-ական պատգամավոր, նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը: Նա նշեց, որ երբևէ Հայաստանում այսքան պարզ ու ակնհայտ չի եղել, թե ինչ է կատարվում քաղաքական դաշտում, երբեք այսքան ցցուն չեն եղել իշխանության ձախողումները, և այսքան ակնհայտ չի եղել ընդդիմության համագործակցությունը և ընդդիմության գործունեության արդյունավետությունը, այսքան տեսանելի չեն եղել իշխանությունների հետին նպատակները իրենց իշխանության վերարտադրման համար, և այսքան ակնհայտ չի եղել ընդդիմության կամքը` դրան դիմադրելու:

 

«Արդեն յոթերորդ տարին է, որ այս իշխանությունները կառավարում են այս երկիրը: Մենք կարող ենք ասել, որ այս յոթ-ութ տարիների ընթացքում երկիրը դոփել է: ՀՆԱ-ն նույն է, ինչ 2008-ին, ոչ մի լումա չի ավելացել: Երկիրը հետ է գնացել, ժողովրդի գնողունակությունն ընկել է, ներդրումները 60 տոկոսով կրճատվել են: Գլխավոր խնդիրը քաղաքական մենաշնորհն է, ամեն ինչ ղեկավարվում է մեկ քաղաքական ուժի կողմից: Մենք նոր վարչապետին մի քիչ հնարավորություն էինք տվել, այսքան ամիս է` սպասում ենք, բայց տեսնում ենք, որ այս իշխանությունները ո'չ կարողություն ունեն, ո'չ ցանկություն օգնելու ժողովրդին»,- ասաց Վարդան Օսկանյանը: