Լոս Անջելեսում հայկական հանցավոր խմբավորման անդամներ են ձերբակալվել։ Ոստիկանությունը կասկածներ ունի, որ նրանք առնչություն ունեն Լոս Անջելեսի շրջանի բանտում տեղի ունեցած խռովությանը:
Այս մասին հայտնում է CBC news-ը։
Շերիֆի խոսնակ Սթիվ Ուիթմորը Associated Press գործակալությանը փոխանցել է, որ ձերբակալվել է առնվազն 5 մարդ: Հայկական հանցախումբը գործակցել է մեքսիկական մաֆիայի հետ, որը, ըստ Շերիֆի, բանտից հսկում է հանցավոր աշխարհը:
Նշենք, որ օգոստոսի 22-ի խռովության հետևանքով, վիրավորվել էին բազմաթիվ մարդիկ, իսկ կալանավայրին պատճառվել էր մոտ 250 հազար դոլարի նյութական վնաս: