|
Փոխարժեքներ
28 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.78 |
| EUR | ⚊ | € 446.44 |
| RUB | ⚊ | ₽ 4.7824 |
| GBP | ⚊ | £ 509.98 |
| GEL | ⚊ | ₾ 140.95 |
Հայաստանը Եվրոպական ներդրումային բանկի (ԵՆԲ) հետ համաձայնագիր է ստորագրել Սյունիքի մարզում ենթակառուցվածքային նախագծերի իրականացման համար հանրապետությանը 50 միլիոն եվրոյի վարկ տրամադրելու մասին։ Տեղեկությունը հայտնում է կառավարության մամուլի ծառայությունը:
«Հայաստան - Դիմակայուն Սյունիք ծրագիր» ֆինանսական համաձայնագիրը Լյուքսեմբուրգում ստորագրել են ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն ու ԵՆԲ փոխնախագահ Թերեզա Չերվինսկան: Ներկա են եղել փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ու ԵՆԲ նախագահ Նադիա Կալվինյուն։
«Համաձայնագրով նախատեսված ծրագիրը նպաստելու է Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի շարունակական զարգացմանը և ուղղված է լինելու մարզի տնտեսական զարգացմանը և ենթակառուցվածքների բարելավմանը ջրամատակարարման, առողջապահության և կրթության ոլորտներում»,- նշված է հաղորդագրության մեջ:
Նախատեսվում է, որ ծրագիրը կնպաստի Սյունիքի մարզում բնակություն հաստատած տեղահանված անձանց և ընդունող համայնքների կարիքների բավարարմանը, նրանց համար արժանապատիվ կենսապայմանների ապահովմանը: