Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 69-րդ նստաշրջանում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ելույթը դժգոհություն է առաջացրել Եգիպտոսի պատվիրակության մոտ:
Ըստ Haberler-ի՝ ելույթում Էրդողանը միջազգային հանրությանը մեղադրել է Եգիպտոսում ռազմական հեղաշրջում իրականացնողներին օրինականացնելու մեջ:
«Եգիպտոսում տապալում են ժողովրդի կամքով ընտրված նախագահին, իսկ ՄԱԿ-ն ու եվրոպական երկրները ընդամենը բավարարվում են` դա դիտելով: Եթե ասում ենք «ժողովրդավարություն», ապա ինչո՞ւ չենք հարգում քվեարկության արդյունքները: Եթե մենք ցանկանում ենք աջակցել հեղաշրջումներին, ապա ինձ համար հետաքրքիր է՝ ո՞րն է Միացյալ ազգերի կազմակերպության գործը»,- ասել է Էրդողանը:
Եգիպտացի պաշտոնյաներն իրենց վրդովմունքն են արտահայտել Էրդողանի ելույթի վերաբերյալ: Եգիպտոսի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Բադր Աբդել Աթին ասել է, որ նրա արտահայտությունները «զրպարտություններ են»:
«Թուրքիայի նախագահի ելույթում զարմանալի բան չկա: Մանավանդ, եթե հաշվի առնենք այն, որ նա ձգտում է քաոս սերմանել Մերձավոր Արևելքում՝ աջակցելով ահաբեկչական խմբավորումներին և վերջիններիս ապաստան տրամադրելով, փորձում է ոտնահարել տարածաշրջանի ժողովուրդների շահերը՝ հանուն անձնական հավակնությունների և անցյալի պատրանքների»,- ասել է նա: