|
Փոխարժեքներ
28 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 364.47 |
| EUR | ⚊ | € 424.21 |
| RUB | ⚊ | ₽ 4.2633 |
| GBP | ⚊ | £ 494.7 |
| GEL | ⚊ | ₾ 139.46 |
Հունաստան-Եգիպտոս-Կիպրոս գագաթնաժողովին հաջորդած մամուլի ասուլիսում Հունաստանի առաջնորդ Կիրյակոս Միցոտակիսը դատապարտել է Միջերկրական ծովում Թուրքիայի ագրեսիվ հռետորաբանությունը. «Մեր դիրքորոշումները համընկնում են Թուրքիայի սադրանքներն ու գիշատիչ հռետորաբանությունը դատապարտելու հարցում: Ցավոք, Անկարայի ղեկավարությունը կարծես թե չի հասկանում մեր ժամանակների իրողությունները: Թուրքիայի ձգտումները սպառնալիք են ներկայացնում ողջ տարածաշրջանի խաղաղության համար»:
Համատեղ հռչակագրում երեք երկրները կոչ էին անում դուրս բերել բոլոր օտարերկրյա զորքերին և վարձկաններին Լիբիայից, իսկ լիբիա-թուրքական համաձայնագիրը՝ ստորագրված ծովային սահմանի մասին` 2019 թ. նոյեմբերին, ճանաչվել է «միջազգային իրավունքի, երրորդ պետությունների ինքնիշխան իրավունքների խախտում և տարածաշրջանային կայունության խաթարում»: