Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Կոնկրետ հաշիվ չունեմ՝ թիվը գնալով ավելանում է և դա այն ցուցանիշը չէ, որ ես հիմա հնչեցնեմ․ ըստ Yerkir.am-ի՝ խոսելով Հայաստանում շոու բիզնեսի ներկայացուցիչների եկամուտների հայտարարագրման մասին՝ ասաց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը:
«Ինչո՞ւ միայն շոու բիզնեսի, եթե դուք հիմա նույն հաջողությամբ հարցնեք ատաղձագործներ, այլ ոլորտի մասնագետներ, որոնք այնպիսի եկամուտներ են ստանում, որոնք հարկային գործակալի կողմից չեն հարկվում, ես ոլորտ առ ոլորտ չեմ կարող ձեզ քանակներ ներկայացնել»,-ասաց ՊԵԿ նախագահը:
Ինչո՞ւ են բառիս լավ կամ չակերտավոր իմաստով թիրախավորել շոու բիզնեսի ներկայացուցիչներին. «Մենք բազմաթիվ առիթներ ենք ունեցել ասելու, որ մենք մեր շոու բիզնեսի ներկայացուցիչների օժանդակության կարիքն են ունեցել, որպեսզի մշակույթ ստեղծենք»,-նշեց Դավիթ Անանյանը:
Թե շոու բիզնեսի քանի ներկայացուցչի դեմ է այս պահին քրեկան գործ հարուցված, Անանյանը չպատասխանեց՝ ելնելով նախաքննական գաղտնիքից:
«Կարևորը այդ գործերը չեն, կարևորն այն է, որ մարդկանց մոտ հարկեր վճարելու նկատմամբ եթե ոչ մշակույթ, ապա գոնե հետաքրքրություն է առաջանում»,- հավաստիացրեց Անանյանը: