կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-07-09 11:35
Առանց Կատեգորիա

Շոու-բիզնեսի ծպտյալ համասեռամոլները

Շոու-բիզնեսի ծպտյալ համասեռամոլները

Այն պահից, երբ ԱՄՆ Գերագույն դատարանը հայտարարեց, որ համասեռամոլության պախարակումը հակասում է ԱՄՆ սահմանադրական դրույթներին, հոլիվուդյան շատ աստղեր սկսեցին այլևս չթաքցնել իրենց` համասեռամոլ լինելը:

 

Wday.ru-ն, սակայն, հրապարակել է մի ցուցակ, որում տեղ գտած անձինք այդպես էլ չխոստովանեցին, որ ոչ ավանդական սեռական կողմնորոշում ունեն, սակայն մնացին որպես «կասկածյալ»:

 

Եվ այսպես` հայազգի աստղ Քիմ Քարդաշյանի սիրեցյալ, ռեփեր Քանյե Ուեսթը, որին, ի դեպ, վերջերս Քիմը դուստր է պարգևել, համարվում է համասեռամոլ: Քիմի հղիության ընթացքում Քանյեին հազվադեպ էին տեսնում նրա հետ, փոխարենը ռեփերին «բռնեցրել են» Givenchy ընկերության դիզայների հետ:

 

«Տիտանիկի» և «Մեծն Գեթսբի» ֆիլմերի հերոս Լեոնարդո Դի Կապրիոն, պարզվում է, նույնպես նախընտրում է տղամարդկանց, թեև հրաժարվում է խոստովանել դա: Սակայն մամուլում պահպանվել են նրա կարիերայի զարգացման վաղ փուլում արված խոստովանությունը, թե նա նախընտրում է տղամարդկանց: Հետագայում, հայտնի դառնալով, Լեոն սկսեց շրջապատել իրեն գեղեցիկ շիկահերներով: Բացի այդ` մինչ այս պահը Դի Կապրիոն ընտանիք չի կազմել, նրա ընկերուհիները լքում են նրան, մինչդեռ նրա ընկեր Լուկասը ուղեկցում է դերասանին արդեն քանի տարի է:

 

Ռուսական շոուբիզնեսի աստղ Դիմա Բիլանը նույնպես դասվում է ոչ ավանդական սեռական կողմնորոշում ունեցողների շարքը: Նման կասկածների առիթ է տվել այն, որ երգիչը ամուսնացած չէ, բացի այդ` շատ կանացի է ու արվամոլի նման է հագնվում:

 

Հայտնի դերասան Բրեդլի Կուպերը, որն, ի դեպ, Լեոնարդո Դի Կապրիոյի մոտ ընկերն է, նույնպես չի խուսափել համասեռամոլի պիտակից:  Դերասանը շատ է նեղսրտում այդ լուրերից և ամեն կերպ փորձում է հերքել դրանք` այդ կերպ, թերևս, ավելի ընդգծելով, որ ինչ-որ բան, այնուամենայնիվ, այն չէ:

 

Հանրահայտ ֆուտբոլիստ Ռոնալդուն նույնպես համարվում է համասեռամոլ, իսկ նրա ընկերուհու` Իրինա Շեյքի առկայությունն ընդամենը այդ խոսակցություններից խուսափելու առիթ է: Բացի այդ` նա չափից դուրս խնամված է, հաճախ է մերկանում և ներկում ոտքերի եղունգները:

 

Դերասան Ջոն Տրավոլտան մեկ անգամ չէ, որ հայտնվել է սկանդալների մեջ: Նրան մեղադրում էին  գրող Ռոբերտ Ռենդոլֆի հետ սիրային կապի մեջ, սակայն դերասանը մեղադրողներին դատի տվեց և շահեց դատը: Դրանից հետո զբոսաշրջային նավի աշխատողներից մեկը հայտարարեց, որ Տրավոլտան իրեն գումարով սեքս է առաջարկել: Այդ մեղադրանքներին դերասանը որևէ կերպ չի արձագանքել: