կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-10-28 12:33
Հասարակություն

«Պարիր, թե կարող ես»-ի մասնակիցը որոշել է դատի տալ իրեն աղանդավոր համարողին

«Պարիր, թե կարող ես»-ի մասնակիցը որոշել է դատի տալ իրեն աղանդավոր համարողին

Մոտ մեկ ամիս առաջ Միացյալ երիտասարդական լիգայի համանախագահ Սևակ Հովհաննիսյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել էր, թե Հայաստանում ի հայտ է եկել նոր աղանդ` «Նոր ուղի», որի ներկայացուցիչները մարդկանց դրդում են ինքնասպանության: Աղանդի պարագլուխներից մեկն էլ, ըստ Հովհաննիսյանի, «Պարիր, թե կարող ես» նախագծի մասնակից Մարի Հովհաննիսյանն է, ով փորձում է շոու բիզնեսի ներկայացուցիչներին ներգրավել աղանդի մեջ:

 

Ի դեպ, yerkir.am-ի հետ զրույցում Մարի Հովհաննիսյանը հերքել էր իր` վերոհիշյալ աղանդի հետ որևէ առնչություն ունենալը և նշել, որ անպայման կդիմի իրավապահ մարմիններին` Սևակ Հովհաննիսյանին պատասխանատվության ենթարկելու համար:

 

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ yerkir.am-ի հարցին, թե փորձե՞լ է դրանից հետո խոսել Մարիի հետ և հաստատել կամ հերքել ինֆորմացիան, Սևակը պատասխանեց` ոչ: Սակայն օրերս նրան զանգահարել է անծանոթ մի կին, ով նախ փորձել է նրա հայրանունը ճշտել, իսկ հետո տեղեկացրել, որ առաջիկայում հնարավոր է հայց ներկայացնեն նրա դեմ:

 

«Կինն ասաց, որ փաստաբան է և ուզում է հանդիպել ինձ հետ, բայց միայն դատավորի ներկայությամբ: Ստացվում է, որ, այո', իմ դեմ դատական հայց են ներկայացնելու»,- ասաց Հովհաննիսյանը: