Փոխարժեքներ
11 10 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 387.15 |
EUR | ⚊ | € 423.5 |
RUB | ⚊ | ₽ 3.97 |
GBP | ⚊ | £ 506.82 |
GEL | ⚊ | ₾ 142.07 |
«Մայր Հայաստանը» Երևանի ավագանու ընտրությանը մասնակցում է համապետական ծրագրով, որի մեջ ներառված են նաև մայրաքաղաքին առնչվող հարցերը:
Աջափնյակ այցի ընթացքում մեզ տաքսու վարորդներ մոտեցան՝ իրենց հարցերով: Խոստացա առանձին հանդիպել, լսել նրանց և մեր առաջարկները ներկայացնել: Իշխանափոխությունից հետո մենք այդ առաջարկները կյանքի ենք կոչելու:
Կառավարությունը 2024թ. սեպտեմբերի 1-ից հարկային բեռ է ավելացնում տաքսիների վրա, ինչը մեզ համար ընդունելի չէ: Իրենք առաջարկում են յուրաքանչյուր ուղևորի դեպքում 1,5 % հարկ, եթե վճարվում է անկանխիկ կամ 2% եթե վճարվում է կանխիկ։ Նախատեսվում է նաև 2025- ին դարձնել այդ գանձումը 2,5%՝ անկանխիկ վճարման դեպքում և 3,5%՝ կանխիկի դեպքում: Իսկ 2026- ին անկանխիկի դեպքում՝ 4%, կանխիկի դեպքում՝ 5%: Սա ակնհայտորեն կազդի գների վրա:
Մեր մոտեցումը փոքր բիզնեսի ներկայացուցիչների, այդ թվում՝ տաքսու վարորդների գործունեության մասով հետևյալն է.
- Տարեկան մինչև 30 միլիոն դրամ շրջանառություն ունեցող բոլոր տիպի տնտեսվարողները՝ ՍՊԸ-ներ, անհատ ձեռներեցներ, ինքնազբաղվածներ և այլն, կազատվեն շրջանառության հարկից, այսինքն՝ 0 տոկոս հարկ,
- տարեկան մինչև 180 միլիոն դրամ շրջանառություն ունեցողները կվճարեն ընդամենը 1 տոկոս շրջանառության հարկ:
Տաքսու վարորդների լիցենզիայի համար կպահանջվի՝
-տեխզննում,
- բժշկական ստուգում,
-անկանխիկ վճարման հնարավորության ապահովում ուղևորների համար:
Այս կանոնը կգործի 10 տարի: Կարևորը մարդիկ աշխատանք ունենան և իրենց քրտինքով իրենց ընտանիքներին ապահովեն: Քաղաքացուն պետք է օժանդակել, որ բիզնես անի, կամ գոնե չխանգարել:
Անդրանիկ Թևանյան
«Մայր Հայաստան» դաշինքի առաջնորդ
«Հայաստան» խմբակցության պատգամավոր