|
Փոխարժեքներ
07 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.55 |
| EUR | ⚊ | € 445.99 |
| RUB | ⚊ | ₽ 4.7198 |
| GBP | ⚊ | £ 513.64 |
| GEL | ⚊ | ₾ 141.6 |
ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, գործարար Սամվել Ալեքսանյանը հերքում է տեղեկություններ, թե մուտք է գործելու շոու բիզնես:
Նշենք, որ մամուլում լուրեր էին հայտնվել, որ Ալեքսանյանը որոշել է մտնել նաև շոու բիզնեսի դաշտ, այնտեղ ևս դառնալ մոնոպոլիստ:
«Ո՞վ ա ասում, թերթերն ինչ գրում են, հավատո՞ւմ եք: Գրի, որ ես շոու բիզնեսի հետ գործ չունեմ, ի՞նչ գործ ունեմ շոու բիզնեսի հետ»,- ասաց պատգամավորը:
Դիտարկմանը` ասում են` Սոնա Ռուբինյանին եք ուզում հովանավորել, քանի որ ամուսնանում է ձեր քրոջ որդի Էդգարի հետ, արձագանքեց. «Այ ցավդ տանեմ, ես ին՞չ գործ ունեմ, ես Սոնա ե՞մ ճանաչում, այ ցավդ տանեմ: Օդից բռնել-գրել են, հիմա որ իմ քրոջս տղու քենին ա, ես ի՞նչ անեմ: Մամուլը ինչ ասես գրում ա, հիմա որ էդ մարդն ու էդ աղջիկն իրար ուզում են, իրար հետ հանդիպում են, ես ի՞նչ անեմ»: