| 
                            Փոխարժեքներ
                                                        31 10 2025
                         | ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.72 | 
| EUR | ⚊ | € 444.15 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7549 | 
| GBP | ⚊ | £ 504.23 | 
| GEL | ⚊ | ₾ 141.18 | 
 0 դիտում,
        
            0 դիտում,  11 տարի առաջ - 2014-09-22 17:03
            11 տարի առաջ - 2014-09-22 17:03  
         
                
            «Կարծում եմ` կարելի էր ավելի լավ ընտրություն կատարել, քանի որ դուրս մնացին մարդիկ, ովքեր ամբողջ կյանքը նվիրել են իրենց արվեստին, արվեստին` բառի բուն իմաստով»,- Yerkir.am-ի հետ զրույցում կարծիք հայտնեց բանաստեղծ Արտեմ Հարությունյանը` անդրադառնալով նախօրեին` Անկախության տոնին նվիրված, ՀՀ նախագահի` մի շարք մարդկանց կոչումներով ու շքանշաններով պարգևատրելուն:
Բանաստեղծը նշեց, թե հասկանալի է, որ հնարավոր չէ բոլորին պարգևատրել, բայց քանի որ ազգային հենքի վրա է պարգևատրումն իրականացվում, ուստի պետք է ավելի լավ ընտրություն կատարել:
«Լավ է, որ ազգային դեմքերին փորձում են ոգեշնչել, հույս տալ, բայց պետք է ավելի զուսպ ընտրություն արվի, պետք է չափանիշներ լինեն, քանի որ ազգային ֆոնը հարատևող արժեք է ուզում, իսկ էստրադային երգիչները, մեկ էլ տեսնում ես, մի քանի տարի հետո հանկարծ կորչում են, պարզվում է` նրանք սպառվեցին, կորցրին իրենց մեղեդայնությունը: Էհ, ինչ անենք` ոչինչ, երբեմն եկեք ներենք նրանց»,- ասաց Հարությունյանը: