կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-10-07 14:08
Հասարակություն

Շքանշաններ` ֆրանսիացի գործիչներին

Շքանշաններ` ֆրանսիացի գործիչներին

Հայաստանի եւ Ֆրանսիայի միջեւ միջպետական համագործակցության խորացման եւ ընդլայնման գործում ներդրած նշանակալի ավանդի համար հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը պարգեւատրել է ֆրանսիացի մի շարք գործիչների:

 

Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշանով պարգեւատրվել է Ֆրանսիայի պետական նախարար, արտաքին գործերի նախարար Ալեն Ժյուպեն, Պատվո շքանշանով` Ֆրանսիայի արդյունաբերության, էներգետիկայի եւ թվային տնտեսության նախարար Էրիկ Բեսոնը, համագործակցության նախարար Անրի դը Ռենկուրը, տրանսպորտի նախարար Թիերի Մարիանին, արտաքին առեւտրի պետական քարտուղար Պիեռ Լելուշը, նախագահի հատուկ խորհրդական Անրի Գենոյը, նախագահի դիվանագիտական խորհրդական Ժան-Դավիդ Լեւիտը:

 

Մխիթար Գոշի մեդալ է ստացել  Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Անրի Ռենոյը, նախագահի խորհրդական Ֆրանկ Լուվրիեն, նախագահի աշխատակազմի ղեկավար Գիյոմ Լամբերը, պետական արարողակարգի ղեկավար Լորան Ստեֆանինին եւ Ֆրանսիայի նախագահի խորհրդական Դամիեն Լորասը. տեղեկացնում են նախագահի մամլո գրասենյակից: