Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Արցախի Հանրապետության նախագահի հրամանագրով՝ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին հակառակորդի սանձազերծած լայնածավալ ռազմական գործողությունների ընթացքում Արցախի Հանրապետության պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած բացառիկ քաջության ու արիության համար պարգևատրվեցին ՀՅԴ «Կամավորական շարժում» հասարակական կազմակերպության նահատակ կամավորները՝ հայտնում է Yerkir.am-ը։
Պարգևները հանձնեցին Արցախի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղար, Արցախի հերոս, գեներալ-մայոր Վիտալի Բալասանյանը, ՀՅԴ «Կամավորական շարժում» ՀԿ գումարտակի հրամանատար Հարմիկ Հովսեփյանը, ՀՅԴ «Կամավորական շարժում» ՀԿ գումարտակի շտաբի պետ Արտաշես Մխիթարյանը։
Հետմահու «Մարտական խաչ» առաջին աստիճանի շքանշաններ ստացան Մհեր Հարությունյանը, Գեղամ Մուշեղյանը, «Մարտական խաչ» երկրորդ աստիճանի շքանշաններ՝ Քրիստափոր Արթինը, Կիմ Խաչատրյանը, Մայիս Նազարյանը։
Նահատակ մյուս մարտիկներն ստացան «Արիության համար» մեդալ։
Ընդհանուր առմամբ՝ ՀՅԴ «Կամավորական շարժում» հասարակական կազմակերպությունից հետմահու պարգևատրվեց 28 կամավոր։ Պարգևներն ստացան նրանց զավակները, կանայք, ընտանիքի անդամները։
Նահատակ Տավրոս Աբրահամյանի քույրը՝ Աստղիկը, ասաց՝ անեծք և բյուր նախատինք այն հային, ով թուրքի մեջ բարեկամ կտեսնի ու կուրանա մեր տղաների արյունը։