Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Դավիթ Վանյանը ֆեյսբուքյան էջում գրում է․
"Գրեթե ամեն օր գրում եմ՝ մի բողոք, մի ընդդվզում, մի անհամաձայնություն։ Արդեն երեսուն տարի, ես իմ կռիվն եմ տալիս։ Տալիս եմ ուղիղ աչքերում ասելով, կամ սահմանում կռվելով, արձակով կամ բանաստեղծությամբ, քաղաքական ակտիվությամբ կամ հրապարակախոսությամբ, մշակութայյին գործունեությամբ կամ աշխարհի այս կամ այն մասում երիտասարդական կազմակերպություններ հիմնելով, հասարակական - քաղաքական գործունեությամբ կամ համայնքների կազմակերպությամբ։
Ես էլ մի բարի պտուղ չեմ, մարդ եմ, իմ բոլոր պրոբլեմներով, սակայն հայրենասիրության հարցում շահախնդրություններ չունեմ։
Ահռելի փորձ ունեմ, անասելի գիտելիքներ՝ հավաքած իմ ճամփին, անհասանելի բարձր ու համառ ընկերներ ու ծանոթներ, ովքեր հայրենիքի համար կյանքը կտան։ Սա է իմ հարսստությունը, որը, ցավոք, ոչ մեկին պետք չէ այսօր, որովհետև այսօրվա Հայաստանի տեսակին ես չեմ համապատասխանում։
Ընդհանրապես, այս անհամապատասխանությունը՝ իմ ու իմ սերնդի կյանքի կարմիր գիծն ու ողբերգությունն է։ Մենք ծնվել ենք քսաներորդ դարում, դաստիարակվել այդ դարին հատուկ ասպետականությամբ ու ակամա հայտնվել ենք անսեռ, անդեմ, անծագում քսսանմեկերորդ դարում, որտեղ, շատերը կուլ գնացին դրամին, էժան արժեքներին ու նման բաների։
Կռիվն էլ, որ ես տալիս եմ, աշխարհի ու նրա արժեզրկման դեմ է, և այն երբեմն մենակ եմ տալիս, երբեմն ընկերներիս հետ, որ խելառ են ու անկաշառ, նվիրյալ են ու անշահախնդիր, ու ինձ պես նրանք էլ են փորձում վիհ ընթացող այս գնացքի սթոփ - բռնակը քաշել, կամ՝ անիվը սեպել։
Այս երկար տարիների ընթացքում մի բան եմ հասկացել։ Հասկացել եմ, որ զզվում եմ պետական պաշտոնյաներից, և մարդու այն տեսակից, ով իշխանությամբ օժտված լինելու պատճառով փոխվել է, մոռացել, թե ինչպիսի առասպելական անձնավորություն էր, կամ կարող էր դառնալ։ Չեմ սիրում։ Անընդհատ նույնն եմ տեսնում՝ իշխանություն տուր ու սպասիր նրանց նենգության դրսևորմանը։ Նենգությունն էլ, հին ազգերի ներկայացուցիչների համար երբեմն չափ ու սահման չունի։
Թավիշը երբ սկսվեց, հոգուս խորքում հույս էի փայփայում, որ մենք կտարբերվենք ուրիշներից, որ մենք այս հեղափոխություն կոչվածով, առնվազն, վեր կկենանք ու հզոր ազգային պետություն կստեղծենք։ Այդ օրերին աշխատում էի Երկիր Մեդիայում, և իմ եթերներում զգացվոում էր այդ ներքին անհամաձայնությունն ու դրան հակառակ մի ցանկություն, որ նորից չկոտրեն մեր ժողովրդի մեջքը, նորից չխաբեն նրան, նորից խոստումներ չտան ու հետո զբաղվեն իրենք իրենցով։ Առաջին իսկ օրերին, երբ ինձ հարցնում էին, թե ի՞նչ է սա, ի՞նչ է լինելու մեզ հետ, ես ազնվորեն ասում էի, որ սա գունավոր հեղափոխություն է, սակայն մենք պիտի անենք ամեն բան, որ այն վերադարձնենք մեր ազգային հազարամյա հունին։ Եւ ամեն օր ես ծառայել ամ այս նպատակին։
Հիմա ասելիք ունեմ։ Նրանք, ովքեր մեզ բաժանել են մասերի, մեր պատմության ամենազզվելի ու ստոր արարածներն են։ Կապ չունի, թե որ իշխանությունն էին նրանք ներկայացնում։ Սա ասում եմ, որպեսզի անմիջապես Ձեր ուղեղում չսկսեք հոլովել երեկվա ու այսօրվա իշխանությունների համեմատական վերլուծությունները։ Իշխանությունը իշխանություն է, երեկ, թե այսօր։ Մեր խնդիրը ներազգային համաձայնությունը, կոնսենսուսը, ես կասեի ներդաշնակությունը պահելն է, սիրո իրական վերադարձն է ու միասնականությունը։ Ատելով ապրել չի լինի։ Եթե մենք թույլ տանք փոխադարձ ատելությունը լցնի մեր հոգիները, ուրեմն՝ նրանք հաղթեցին։ Ուրեմն սորոսականությունը իրականացավ։
Վերադարձեք ազգային արմատներին, վերադարձեք եկեղեցի, վերադարձեք նորմալ հայկական ընտանիք, վերադարձեք հարևանների սեղանին, վերադարձեք ընկերականությանը։ Լսեք Ձեր հոգու ձայնը։ Դուրս եկեք նրանց պատմած հեքիաթներից։ Գրողի ծոցը կորչեն պաշտոնյաներն ու նրանց ճղճիմ քաղաքականությունը։ մենք ընդամենը երեք միլիոն ենք այստեղ, կամ ավելի քիչ։ մեր բանակը մեր և առողջ ռեզերվի կարիք ունի, մենք պիտի միակամ լինենք ու շատանանք։ մենք այս համասեռամոլության շքերթի ու՝ անուսում, անկիրք, անիմաստ, ապազգային քաղաքականության կարիքը չունենք։
Սթափվենք ու ներենք իրար, սիրելի Հայեր։ Սթափվենք ու վերականգնենք այն Հայաստանը, որը Արցախում հաղթեց։ Հիշու՞մ եք 1992-94 թվականները։ Հաց չկար, ուտելիք չկար, էլեկտրականություն չկար, ճանապարհ չկար, վառելիք չկար, ջերմություն չկար։ Ամեն օր նահատակի դիակ էինք ընդունում ու հանձնում հողին։ Տարիներով հարսանիքի ձայն չկար։ Սակայն մեր սրտերով իրար տաքացրինք։ Մեր սերը, մեր միասնականությունը մեզ բաձրացրեց ժամանակներից ու մենք փոքրաթիվ՝ տապալեցինք մեր թշնամուն։ Այսօր այդ սիրո կարիքը կա, այդ կենարար ներազգային համաձայնության, ոչ թե թավիշի ու աչքերին փոշի փչելու"։