| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Շրջանառվող վարկածի համաձայն՝ «Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման վիրավոր անդամները բուժվում են Թուրքիայի Շանլըուրֆա քաղաքում: Այս մասին հայտնում է T24-ը՝ վկայակոչելով Hurriyet-ը:
Ըստ թերթի՝ 28-ամյա Ամմար Ալոն, ով կասկածվում է ահաբեկչական խմբավորման անդամ լինելու մեջ, առավոտյան բերվել է Շանլըուրֆայի «Մեհմեդ Աքիֆ Ինան» կրթության և հետազոտության հիվանդանոց: Նախքան այս հիվանդանոց բերվելը՝ նա եղել է Աքչաքալե պետական հիվանդանոցում:
Հիվանդանոցի աշխատակիցներից մեկը, ով չի ցանկացել ներկայանալ, տեղեկություններ է հաղորդել հիվանդի մասին, թե նա գտնվում է ծանր վիճակում և նրա հիվանդասենյակը հսկվում է 3-4 ոստիկանի կողմից: Նույն անձը հայտնել է նաև, որ անցած ուրբաթ ահաբեկչական խմբավորման 5 անդամ է ձերբակալվել թուրքական սահմանին և բերվել հիվանդանոց՝ նրանց նկատմամբ դատաբժշկական փորձաքննություն կատարելու համար:
Կայքը փորձել է կապ հաստատել հիվանդանոցի հետ, սակայն հիվանդանոցի աշխատակիցները hետադարձ կապ չեն հաստատել:
Հիշեցնենք, որ երեկ սույն ահաբեկչական խմբավորման անդամները պայթեցրել էին Դեյր էլ Զորի Սրբոց Նահատակաց եկեղեցին: