Փոխարժեքներ
22 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.41 |
EUR | ⚊ | € 412.67 |
RUB | ⚊ | ₽ 4.4576 |
GBP | ⚊ | £ 498.77 |
GEL | ⚊ | ₾ 140.79 |
Թուրքիայում Հայոց ցեղասպանության ճանաչման դեմ պայքարի (ASİMDER) միության նախագահ Գյոքսել Գյուլբայն անդրադարձել է Հայաստանի ԱԺ փոխխոսնակ Էդվարդ Շարմազանովի՝ Չեխիայում արած հայտարարությանը` դարձյալ հանդես գալով հերքողական հայտարարությամբ:
Վրդովված լինելով Հայաստան պետության և հայկական լոբբիի կողմից Հայոց ցեղասպանությունը որպես ամբողջ քրիստոնյա աշխարհի խնդիր ներկայացնելու փաստից` միության նախագահն ասել է. «Այսպես կոչված` Հայոց ցեղասպանության նկատմամբ օժանդակություն ստանալու համար Հայաստանի պետությունն ու հայկական լոբբին շահագործում են եկեղեցիները: Այս քաղաքական խնդրում կրոնի ներառումը կրոնի և հավատացյալների նկատմամբ դավաճանություն է: Հայաստանի ԱԺ փոխնախագահ Շարմազանովի՝ «Իսլամական պետության» կողմից Դեյր Զորում պայթեցված եկեղեցու և ստերով ու կեղծիքներով լցված թանգարանում «իբրև թե Ցեղասպանության» փաստերի ոչնչացման մասին հայտարարությունը` թե դա մշակութային ցեղասպանություն է և ուղղված է ոչ միայն հայերի, այլ նաեւ քրիստոնյաների դեմ, ինչպես նաև կոչը Վատիկանին՝ դատապարտելու այս հարձակումը, իրականում կոչ է ստի վրա հիմնված քաղաքականությանը տեր կանգնելու»: