Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՅԴ-ի համար դեռեւս հստակ չէ, թե ապրիլի 19-ին ինչ է նախատեսվում «Անի» հյուրանոցում. լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը` անդրադառնալով Րաֆֆի Հովհաննիսյանի` այդ օրը այդ վայրում միասնական ճակատ ստեղծելու առաջարկին:
Նա հայտարարեց, որ եթե նման հանդիպում են նախաձեռնել` կդիմեն բոլոր քաղաքական ուժերին եւ կասեն, թե ինչ հանդիպում է, ինչ է քննարկվելու, եւ կհրավիրեն: Եթե հրավեր լինի, ՀՅԴ-ն կմասնակցի: Վարդանյանը հիշեցրեց, որ ՀՅԴ-ն կարեւորում է այս շարժումը, բայց ՀՅԴ-ն ունի այլ մոտեցումներ:
«Կան բաներ, որ մենք չենք հասկանում: Մենք չենք հասկանում մեկ օրով Մոսկվա գնալը եւ հայ ժողովրդի հաղթանակն այնտեղից բերելը: Մենք չենք հասկանում ապրիլի 9-ին ոստիկանապետի հետ մոմավառությունը: Մենք չեն հասկանում ապրիլի 9-ին Հիսուսի հիշատակը մեկ րոպե լռությամբ հարգելը: Որքան մենք գիտենք Հիսուսը հարություն է առել: Բաներ կան, որ մեզ համար անսպասելի են, անկանխատեսելի, բայց շարժումն ինքնին շատ կարեւոր է, եւ մենք ամեն ինչ պետք է անենք, որ այն հզորանա»,- հայտարարեց նա: