կարևոր
3745 դիտում, 1 տարի առաջ - 2023-01-16 12:30
Քաղաքական

Գուցե՞ սա այն հնարավորությունն է նաև, որ փորձ արվի Արցախ մեկնել. Արծվիկ Մինասյանը՝ Ալեն Սիմոնյանին

Դուք հանդիսանում եք Հայաստան և Արցախ միջխորհրդարանական  հանձնաժողովի նախագահ, չնայած ընդդիմությունը մի քանի անգամ առաջարկել և պահանջել է, որ տեղի ունենա  նիստը, բայց այդպես էլ չի կայացել , հիմա Դուք ի՞նչ  կարող եք  ասել այդ մասին․ նախատեսվո՞ւմ է արդյոք, ի վերջո, հանդիպում, եթե ոչ այսօրվա պայմաններում՝  նկատի առնելով  տետատետ հանդիպումը , առնվազն քննարկում ՝ երկու խորհրդարանների պատգամավորների միջև՝ ստեղծված  այս ծանր պայմաններում  համատեղ ելքեր գտնելու ուղղությամբ։ Այս մասին Ազգային Ժողովովի հերթական նիստի ժամական ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին հարց ուղղեց ՀՅԴ ԳՄ անդամ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը։

Ի պատասխան Ալեն Սիմոնյանը նշեց, որ նախատեսվում էր հանդիպում սեպտեմբերի 19-ին բայց  սեպտեմբերի 13-14-ի դեպքերի պատճառով այդ հադիպումը հետաձգվեց։

Արծվիկ Մինասյանն արձագանքեց․ «Իսկ գուցե սա այն առիթն է, որ  հնարավորություն լինի նաև փորձ արվի՝  Արցախ մեկնելու համար հիմքե՞ր ստեղծելու կամ, թեկուզ, առցանց մակարդակով քննարկում հրավիրելու մասով։ Ի վերջո միջազգային հանրությունը պետք է տեսնի որ ստանձնած պարտավորությունները , որոնք ճանաչվել են նաև իրենց կողից , այնուամենայնիվ պետք է կյանքի կոչել»,- ասաց պատգավորը։