կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-09-17 12:15
Աշխարհ

Խոդորկովսկին՝ «Սիստեմա»-ի գործի իրական դրդապատճառների մասին

Խոդորկովսկին՝ «Սիստեմա»-ի գործի իրական դրդապատճառների մասին

ՅՈՒԿՕՍ նավթային ընկերության  նախկին ղեկավար Միխայիլ Խոդորկովսկին խոսել է Վլադիմիր Եվտուշենկովի հանդեպ հարուցված քրեական գործի մասին:

 

Խոդորկովսկին Ведомости-ին տված հարզազրույցում կարծիք է հայտնել, որ «Ռոսնեֆտը» հավանաբար ցանկացել  է գնել «Բաշնեֆտը», իսկ Եվտուշենկովը հրաժարվել է այն զիջել «Ռոսնեֆտին» առաջարկված պայմաններով:

 

«Եվտուշենկովը համառել է, նա հավանաբար չի ցանկացել իր ունեցվածքը հանձնել այն պայմաններով, որոնք նրան առաջարկել են: Եվ որոշվել է գործել արդեն վաղուց հայտնի մեթոդներով: Կարծում եմ, որ այստեղ ոչ մի այլ բան չկա»,- ասել է նա:

 

Խոդորկովսկին նաև նշել է, որ ՅՈՒԿՕՍ-ի ու տվյալ գործի միջև  էական տարբերություններ կան:  «ՅՈՒԿՕՍ-ի գործն, այնուամենայնիվ, հիմնված է եղել ավելի հասարակական-քաղաքական հակամարտության վրա… Իսկ այստեղ զուտ կոմերցիոն շահ է»,- ասել է նա:

 

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 16-ին ՌԴ Քննչական կոմիտեն նրան մեղադրանք է ներկայացրել. նա մեղադրվում է Բաշկորստոստանի էներգետիկ համալիրի մաս հանդիսացող ձեռնակությունների բաժնետոմսերը յուրացնելու մեջ: