կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-07-17 17:07
Հասարակություն

Ի՞նչ կապ կա «Սիստեմա» ԲՖԿ-ի, «Բաշնեֆտ»-ի եւ Լեւոն Հայրապետյանի միջեւ

Ի՞նչ կապ կա «Սիստեմա» ԲՖԿ-ի, «Բաշնեֆտ»-ի եւ Լեւոն Հայրապետյանի միջեւ

Արդեն հայտնել ենք, որ Մոսկվայի Բասմաննի դատարանը բավարարել է հայ հայտնի գործարար Լեւոն Հայրապետյանին կալանավորելու միջնորդությունը: Բացի այդ` կալանք է դրվել«Բաշնեֆտ» ընկերության` նրա բաժնետոմսերի վրա, որոնց արժեքը գերազանցում է 300 մլն ռուբլին: Հայրապետյանը մեղադրվում է ՌԴ ՔՕ 160-րդ (վատնում) եւ 174-րդ (հանցավոր եկամուտների լեգալացում) հոդվածներով:

 

Գործարարին ձերբակալել են Բաշկիրիայից ընտրված նախկին սենատոր, մի շարք ծանր հանցագործությունների համար ցմահ բանտարկված Իգոր Իզմեստեւի ցուցմունքների հիման վրա: Forbes.ru-ն, վկայակոչելով Коммерсантъ թերթը, հայտնում է, որ նախկին սենատորը պատմել է, թե Հայրապետյանն իբր մասնակից է եղել 2009-ի ապրիլին «Բաշնեֆտ»-ը «Սիստեմա» ԲՖԿ-ին վաճառելու գործարքին: Թերթը գրում է, որ «Սիստեմա»-ն, 2 մլրդ դոլար վճարելով, մինչեւ վերահսկիչ փաթեթ է մեծացրել իր բաժինը բաշկիրյան վառելիքաէներգետիկ համալիրի 6 ձեռնարկություններում` «Բաշնեֆտ», «Ուֆանեֆտեքիմ», «Նովոյլ», «Ուֆաօրգսինթեզ», «Բաշկիրնեֆտեպրոդուկտ», Ուֆայի նավթամշակման գործարան:

 

Հուլիսի 15-ին «Սիստեմա» ԲՖԿ-ն ծանուցում է ստացել «Ռեեստր» ԲԲԸ-ից ընկերության անվանական հաշվից «Բաշնեֆտի» բաժնետոմսերի դուրսգրման արգելքի վերաբերյալ: Ընկերությունը ճշտել է, որ արգելքը դրվել է հետաքննության շրջանակներում, որում ԲՖԿ-ն ներգրավված չէ: «Սիստեմա»-ն հայտարարել է, որ ընկերությունը, անշուշտ, համակողմանի աջակցություն կցուցաբերի հետաքննությանը: