|
Փոխարժեքներ
07 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.34 |
| EUR | ⚊ | € 402.61 |
| RUB | ⚊ | ₽ 4.4001 |
| GBP | ⚊ | £ 482.64 |
| GEL | ⚊ | ₾ 138.95 |
«ՅՈւԿՕՍ» նավթային ընկերության նախկին ղեկավար Միխայիլ Խոդորկովսկու գնահատմամբ՝ Ռուսաստանի դեմ Եվրամիության պատժամիջոցները ձեռնտու կլինեն «ազգայնականներին, որոնք ցանկանում են Ռուսաստանը մեկուսացնել Արևմուտքից»։
BBC-ին տված հարցազրույցում Խոդորկովսկին հարկ է համարել նշել, որ Եվրոպան ավելի կենտրոնանա ոչ թե Մոսկվայի դեմ պատժամիջոցների, այլ Ուկրաինային ժողովրդավարության զարգացման գործում օգնելու վրա։
«ՅՈւԿՕՍ»-ի նախկին ղեկավարի կարծիքով՝ Ուկրաինայում ժողովրդավարացման գործընթացը և կայությունը կբարձրացնեն Ռուսաստանում դրական քաղաքական փոփոխությունների հավանականությունը։