կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2013-12-23 14:25
Աշխարհ

Խոդորկովսկին Սոբչակի հետ զրույցում խոսել է իր տեղակալ Վասիլի Ալեքսանյանի մահվան մասին

Խոդորկովսկին Սոբչակի հետ զրույցում խոսել է իր տեղակալ Վասիլի Ալեքսանյանի մահվան մասին

«ՅՈՒԿՕՍ» նավթային ընկերության նախկին ղեկավար Միխայիլ  Խոդորկովսկին, որ օրերս ազատության մեջ է հայտնվել և անմիջապես մեկնել Բեռլին, մեծ հարցազրույց է տվել Дождь հեռուստաալիքի Собчак живьем հաղորդման վարող Քսենյա Սոբչակին:

 

Պատասխանելով Սոբչակի հարցին` արդյո՞ք ներել է այն մարդկանց, ովքեր իր կյանքից 10 տարի են խլել, զրկել են իրեն ընտանիքից, իր երեխաներից, Խոդորկովսկին ասել է.

 

«Երևի կստեմ, եթե ասեմ, որ ոչինչ չեմ զգում, սակայն ես աշխատում եմ առաջ նայել: Կան մարդիկ, որոնց ոչ անմիջական, դատավարական գործողությունները ծանր հետևանքների են հանգեցրել: Ես նկատի ունեմ Վասիլի Ալեքսանյանի դեպքը: Մարդը զոհվել է: Այստեղ հարկ է  խոսել դրա մասին: Սակայն պետք է հստակ համոզված լինել` կոնկրետ ով և ինչ է արել»: