|
Փոխարժեքներ
09 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 367.29 |
| EUR | ⚊ | € 419 |
| RUB | ⚊ | ₽ 4.7987 |
| GBP | ⚊ | £ 490.11 |
| GEL | ⚊ | ₾ 139.46 |
Երեկ երեկոյան «Հայկական վերածնունդ» կուսակցության` Վանաձորի ցուցակը գլխավորող Արկադի Փելեշյանը ծեծի էր ենթարկել Հայ Ավետարանական եկեղեցու առաջնորդ Ռաֆիկ Գրիգորյանին. հայտնում է 1in.am-ը.
Վանաձորի բժշկական կենտրոնի բժիշկ Կարեն Բեկչյանը Yerkir.am-ին հայտնեց, որ Գրիգորյանին իրենց բժշկական կենտրոն են տեղափոխել ընկերները: «Կյանքին սպառնացող վտանգ չի եղել: Խորհուրդ ենք տվել պառկի դինամիկ հսկողության, սակայն նա հրաժարվել է, այնուհետև խորհուրդ ենք տվել համակարգչային տոմոգրաֆիա անցնի և մոտ օրերս գա, որ նայենք»,- ասաց նա:
Բեկչյանը նաև նշեց, որ Գրիգորյանը չի հոսպիտալացվել, նա ունեցել է տեղային վնասվածքներ, այտուցվածություն` գլխի վրա, կապտուկներ չեն եղել: