կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-02-15 01:20
Հասարակություն

Ավտովթար Հալաբյան փողոցում

Ավտովթար Հալաբյան փողոցում

Փետրվարի 13-ին` ժամը 23.22-ին, ահազանգ է ստացվել, որ Երևանի Հալաբյան փողոցի թիվ 43 շենքի հարակից տարածքում տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար, ավտոմեքենաներից մեկում հրդեհ է բռնկվել, կան տուժածներ և անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

 

Դեպքի վայր են մեկնել 2 մարտական հաշվարկ եւ Փրկարար ուժերի վարչության հատուկ փրկարար ջոկատի հերթապահ խումբը. տեղեկացնում է «Արտակարգ ալիք» լրատվական կենտրոնը:

 

Դեռևս չպարզված հանգամանքներում բախվել են «Սամանդ» մակնիշի 3457Տ պետհամարանիշով, «ՎԱԶ 107» մակնիշի 5126Տ պետհամարանիշով, «Տոյոտա Քեմրի» մակնիշի 41 TD 444 պետհամարանիշով ավտոմեքենաները, ինչի հետևանքով 1976 թ. ծնված Արթուր Խաչատրյանը, 1972 թ. ծնված Լևիկ Առաքելյանը, 1988 թ. ծնված Արա և 1959 թ. ծնված Վարդան Համբարձումյանները ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

 

Փրկարարները տուժածները դուրս են բերել ավտոմեքենաներից և հանձնել շտապ օգնության աշխատակիցներին: Նրանք տեղափոխվել են «Արմենիա» բժշկական կենտրոն, որտեղից ժամը 00.45-ի սահմաններում տեղեկություն է ստացվել, որ Լ.Առաքելյանը մահացել է: Բժիշկների կողմից մյուս տուժածների առողջական վիճակը գնահատվել է կայուն ծանր: