|
Փոխարժեքներ
30 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.18 |
| EUR | ⚊ | € 434.13 |
| RUB | ⚊ | ₽ 4.6285 |
| GBP | ⚊ | £ 501.65 |
| GEL | ⚊ | ₾ 139.84 |
Այսօր` նոյեմբերի 1-ին, խոշոր վթար է տեղի ունեցել Երևանի Հալաբյան փողոցում:
ԱԻՆ-ից հայտնում են, որ դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ և ՃԿԿ օպերատիվ խումբը:
Դեռևս չբացահայտված հանգամանքներում բախվել են «Վենտո» մակնիշի 34 VU 795, թիվ 5 երթուղու «ԳԱԶել» մակնիշի 4311 Տ, թիվ 27 երթուղու «ԳԱԶել» մակնիշի 0851Տ , թիվ 37 երթուղու «ԳԱԶել» մակնիշի 2838Տ, «Մերսեդես» մակնիշի, թիվ 52Ա երթուղու «ԳԱԶել» մակնիշի 2236Տ և «ԳԱԶել» մակնիշի 34 TN 174 պետհամարանիշերով ավտոմեքենաները:
ՃՏՊ-ի հետևանքով տուժել է 7 հոգի, որոնցից 6-ը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արմենիա» ՀԲԿ, իսկ 1-ը՝ «Սուրբ Աստվածամայր» ԲԿ: