Փոխարժեքներ
02 12 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.64 |
EUR | ⚊ | € 416.82 |
RUB | ⚊ | ₽ 3.66 |
GBP | ⚊ | £ 500.84 |
GEL | ⚊ | ₾ 141.07 |
Ներկայում շրջանառության մեջ շուրջ 3.46 մլրդ դրամի 100 դրամանոց մետաղադրամներ կան, այսինքն՝ 1 բնակչի հաշվով ավել քան 10 հատ։ Sputnik Արմենիային այս մասին հայտնել են ՀՀ կենտրոնական բանկից՝ պատասխանելով այն հարցին, թե տրանսպորտային համակարգի նոր փոփոխությունների պայմաններում արդյոք կբավարարեն 100 դրամանոցների աճող պահանջարկը։
«ՀՀ կենտրոնական բանկն ապահովում է կանխիկ դրամաշրջանառության անընդհատությունը։ Կանխիկ դրամի ընդհանուր պահանջից բացի, ՀՀ կենտրոնական բանկն ապահովում է նաև շրջանառության մեջ գտնվող բոլոր անվանական արժեքների համար անհրաժեշտ քանակների առկայությունը»,- պատասխանել են ԿԲ-ից։
Միաժամանակ նշել են, որ ըստ անհրաժեշտության՝ Կենտրոնական բանկը կարող է և պատրաստ է բավարարել մետաղադրամների լրացուցիչ պահանջարկը:
Հիշեցնենք`այսօրվանից տրանսպորտից օգտվելու համար պարտադիր է 100 դրամանոց մետաղադրամ կամ QR ունենալը։