| 
                            Փոխարժեքներ
                                                        01 11 2025
                         | ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.65 | 
| EUR | ⚊ | € 442.76 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7305 | 
| GBP | ⚊ | £ 502.42 | 
| GEL | ⚊ | ₾ 141.15 | 
 0 դիտում,
        
            0 դիտում,  14 տարի առաջ - 2011-08-30 12:39
            14 տարի առաջ - 2011-08-30 12:39  
         
                
            Սեպտեմբերի 1-ին երեխաներին դպրոց ուղարկելու համար անհրաժեշտ է նվազագույնը 50-100 դոլար` կախված ընտանիքների սոցիալական վիճակից. փաստում են սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանի անցկացրած հերթական հարցման արդյունքները:
«Այսօր ծնողը 15.000 դրամ ունենալու դեպքում էլ կարող է երեխային դպրոց ուղարկել»,- տեղեկացրեց Ադիբեկյանը` հավելելով, որ ինքն իր աղջկան դպրոց է ուղարկելու 1000 դրամանոց վերնաշապիկով, 4000 դրամանոց կոշիկով և 3000 դրամանոց շրջազգեստով:
Սոցիոլոգի համոզմամբ` այն ընտանիքները, որոնք պրակտիկ են եւ ունեն առաջին դասարանցի, սկսում են նախապատրաստվել սեպտեմբերի 1-ին 2 տարի առաջ` նախօրոք գնելով համապատասխան պիտույքներ: «Եթե ծնողը շատ վաղուց է նախապատրաստվում դպրոցին, ապա այդ ամենը կատարվում է շատ աննկատ, իսկ եթե թողնում են վերջին օրվան, բնական է, որ բոլորի համար էլ դժվար կլինի»,- ասաց նա` հավելելով, որ պատահում են դեպքեր, երբ երեխան, չունենալով համապատասխան հագուստ կամ պիտույքներ, դպրոց է հաճախում 2 շաբաթ ուշ:
Ադիբեկյանի կարծիքով` պետք է գայթակղիչ որևէ բան գտնել երեխաներին դպրոց առաջնորդելու համար: «Իմ փոքր աղջիկը սկսեց դպրոց գնալ այն պատճառով, որ այնտեղ կարողանում էր ինքնուրույն կերակուր գնել: Այդ փաստը նրան շատ էր դուր գալիս»,- նշեց սոցիոլոգը: