|
Փոխարժեքներ
02 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.24 |
| EUR | ⚊ | € 442.43 |
| RUB | ⚊ | ₽ 4.904 |
| GBP | ⚊ | £ 502.97 |
| GEL | ⚊ | ₾ 141.15 |
Օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանը Հռոմում ավարտվող հունահռոմեական ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում 97 կգ քաշայինների եզրափակիչում հաղթեց Իտալիան ներկայացնող Նիկոլոս Կախելաշվիլին եւ հռչակվեց Եվրոպայի հնգակի չեմպիոն:
Եզրափակիչ գոտեմարտում գյումրեցի ըմբիշը 7:1 հաշվով հաղթեց Նիկոլոս Կախելաշվիլիին:
Արթուր Ալեքսանյանը պայքարը սկսել էր 1/8 եզրափակիչից, որտեղ 7:1 հաշվով հաղթեց թուրք Ջենք Իլդեմին, քառորդ եզրափակիչում 9:0 հաշվով վստահ հաղթանակ տարավ բուլղարացի Կիրիլ Միլովի նկատմամբ: Կիսաեզրափակիչում Ալեքսանյանը ոչ մի շանս չտվեց Ֆինալդիայի ներկայացուցիչ Մատի Էլիաս Կուոսմանենին (8:1):