Փոխարժեքներ
07 06 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 384.44 |
EUR | ⚊ | € 434.11 |
RUB | ⚊ | ₽ 4.8278 |
GBP | ⚊ | £ 515.15 |
GEL | ⚊ | ₾ 140.51 |
Հունահռոմեական ոճի ըմբիշ, 97 կգ քաշային Արթուր Ալեքսանյանը դարձավ Եվրոպական խաղերի չեմպիոն։
Մինսկում ընթացող երկրորդ Եվրոպական խաղերի 97 կգ քաշային կարգի եզրափակչում Օլիմպիական չեմպիոնը մրցեց Բելառուսի ներկայացուցիչ Ալեքսանդր Գրաբովիկի հետ: Մեր մարզիկը վստահ հաղթանակ տարավ՝ 5-0:
Կիսաեզրափակչում մեր ըմբիշի մրցակիցը Ռուսաստանի ներկայացուցիչ Ալեքսանդր Գոլովինն էր, որին Արթուրը հաղթեց 3-1 հաշվով։
Հիշեցնենք, որ Ալեքսանյանը պայքարը սկսել է 1/8 եզրափակչից, որտեղ 2-1 հաշվով հաղթել է Վրաստանի ներկայացուցիչ Ռեվազ Նադարեիշվիլիին, իսկ 1/4 եզրափակչում Աշխարհի և Եվրոպայի առաջնությունների բազմակի չեմպիոնը 3-1 հաշվով կամային հաղթանակ է տարել Ավստրիայի ներկայացուցիչ Դանիել Գաստլի նկատմամբ։