|
Փոխարժեքներ
07 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.14 |
| EUR | ⚊ | € 407.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.241 |
| GBP | ⚊ | £ 479.69 |
| GEL | ⚊ | ₾ 139.23 |
31-րդ ամառային Օլիմպիական խաղերում Հայաստանն ունեցավ Օլիմպիական չեմպիոն: 98 կգ քաշային կարգի` հունահռոմեական ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանյանը եզրափակիչում հաղթեց կուբացի Դանիել Լուգո Կաբրերային և նվաճեց ոսկե մեդալ: Այսպիսով` Ալեքսանյանը դարձավ անկախ Հայաստանի պատմության մեջ Օլիմպիական չեմպիոնի կոչումը նվաճած 2-րդ մարզիկը:
Հիշեցնենք, որ մինչ եզրափակիչ հասնելը Ալեքսանյանը 1/8 եզրափակիչում 5:2 հաշվով հաղթեց իտալացի մարզիկին, այնուհետև, 8:0 հաշվով հաղթելով Ռումինիան ներկայացնող Ալեն Չիուրարուին, դուրս եկավ կիսաեզրափակիչ, որտեղ 9:0 հաշվով հաղթեց թուրք Իլդեմ Չենկին: