Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Թուրքական կայքը հրապարակել է 1915 թվականի Հայոց ցեղասպանության ժամանակ Սասունի Բաթման շրջանից աքսորված և Ֆրանսիա արտագաղթածների զավակ` այժմ 85-ամյա հայ պրոֆեսոր Անահիտ Տեր-Մինասյանի պատմությունը:
Ըստ Haberler-ի՝ 85 տարեկան հասակում պապենական հողերը տեսնելու հնարավորություն ձեռք բերած պրոֆեսորը երեխաների՝ Արամի և Վահեի հետ շրջագայել է Մարութա լեռան շրջակայքում: Նա պատմել է, որ պապենական հողերի պատկերը կարողացել է վառ պահել տատի՝ Գյուլիզարի և պապի՝ Գեղամ Տեր-Կարապետյանի պատմությունների շնորհիվ:
Հայտնելով, որ պատմությունը, որպես մասնագիտություն, ընտրել է` անցյալն ուսումնասիրելու համար, Տեր-Մինասյանն ասել է. «Պատմության պրոֆեսոր դարձա, որպեսզի ավելի լավ հասկանամ կատարվածը: Երբեք չեմ հասկացա՝ ինչու եմ Փարիզում ծնվել և հեռու մնացել այս դրախտից: Դրա համար էլ արմատներս փորձեցի ուսումնասիրել և այդպես էլ արեցի իմ աշխատած համալսարանում»: Ապա հավելել է.«Սասունը տեսնելը ինձ համար հրաշք էր: Այսօր ես այդ հրաշքն իրագործեցի: Տեսա ավելին, քան ինձ պատմվել է»:
Այնուհետև 85-ամյա ֆրանսուհին այցելել է Սասունի քաղաքապետ Ջիհաթ Արըքին:
«Մեր ամենամեծ ցանկությունը այստեղ համատեղ ապրելն է: Տեր-Մինասյանները գուցե չտեսնեն իրենց պապենական տների անգամ փլատակները, սակայն դեռ այցելում են հողերը»,- ասել է քաղաքապետը՝ հավելելով, որ հայերի այցելությունը Սասուն իրեն ուրախություն է պատճառում: