|
Փոխարժեքներ
28 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.34 |
| EUR | ⚊ | € 413.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.3043 |
| GBP | ⚊ | £ 481.64 |
| GEL | ⚊ | ₾ 139.53 |
Թուրքիայում Քարաբյուքի համալսարանում դասավանդող պրոֆեսորի դեմ վարչական հետաքննություն են սկսել՝ ուսանողուհուն անվայել կերպով զգուշացում անելու համար:
Ըստ Sozcu-ի՝ պրոֆեսորը հանձնարարել է Ի.Ք.-ին որոշակի թեմայով մոնտաժ իրականացնել։ 20 րոպե տևած աշխատանքից հետո ուսանողուհուն հաջողվել է կատարել հանձնարարությունը, և, որպես ուրախության դրսևորում, ուսանողուհին գոչել է. «Արեցի»:
Պրոֆեսորը սաստել է աղջկան՝ ասելով. «Անկողնում հանած ձայներդ, այստեղ մի\' հանիր, սա լսարան է»:
Միջադեպից հետո ուսանողուհին դիմել է համալսարանի տնօրինությանը, և պրոֆեսորի նկատմամբ վարչական հետաքննություն է սկսվել: